Կենդանիները անհետացման եզրին են (թարգմանություն ֆրանսերենից)

Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով կենդանիների տեսակներ են հայտնվում անհետացման եզրին: Հատուկ խումբ չկա. Դրանք կարող են լինել և՛ կաթնասունները, և՛ ձկները, և՛ թռչունները: Բարեբախտաբար բազմաթիվ կառույցներ են ստեղծվել նրանց պաշտպանելու նպատակով: Անհետացման պատճառները բազմաթիվ են: Դրանք կարող են լինել բնական` ինչպիսին շոգն է, վարակները և ուտելիքի պակասը: Հատկապես մարդու պատճառով է, որ կենդանիները վերանում են:

Continue reading

Դեպի Թալին…

Այս շաբաթը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հայտարարվել է ուսումնական ճամփորդությունների շաբաթ: Այդ նախագծի շրջանակներում էլ որոշեցինք այցելել Թալին:
Առավոտյան շարժվեցինք շատ բարձր տրամադրությամբ: Առաջին կանգառը Մաստարայի դպրոցն էր: Դպրոցի անձնակազմը շատ բարեհամբույր էր: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Continue reading

Ցտեսություն…

Արդեն երեք տարի է սովորում եմ այս կրթահամալիրում։ Սկզբից ամեն ինչ անսովոր էր՝ կրթահամալիրը, դասարաննները, դասերը, միջավայրը, մտածելակերպը։  Բայս ես շատ արագ հարմարվեցի նոր միջավայրին, ուսումնական ծրագրերին ու ձևերին։ Կրթահամալիրում ես շատ ընկերներ ձեռք բերեցի։ Continue reading

Միսաք Մեծարենց

MetsarentsՄիսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։ Continue reading

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

1. Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:

 Իմ կարծիքով հնարավոր է, որ այն ունենա իրական հիմք, սակայն կարծում եմ նաև, որ այն մի փոքր չափազանցեցված է դեպի ռոմանտիզմ: Հնարավոր է, որ այդ ռոմանտիկական շեղում ները գրողի երևակայության արդյունքն են:

Continue reading

Հայոց լեզվի նախագիծ

  1. Փոխի՛ր դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:

 

1.Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն:

Սարոյանը վրա քաշեց վերարկուն՝ թեթև ցուրտ զգալով:

Սարոյանը, թեթև ցուրտ զգալով, վրա քաշեց վերարկուն:

 

2.Ձիերը, անգղերի կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները:

Անգղերի կռնչոցից վախեցած՝ ձիերը խլշեցին ականջները:

Ձիերը խլշեցին ականջները՝ անգղերի կռնչոցից վախեցած: Continue reading

Գրաբարի օլիմպիադա

1.Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց: Continue reading