Ջրային օրենսգիրք

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է …

Հոդված 1. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝

ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի եւ քանակի ջրեր, որոնք պահանջվումեն մարդկանց հիմնական կարիքները ներկայում եւ ապագայում բավարարելու, ինչպեսնաեւ ջրային էկոհամակարգերը պահպանելու եւ տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումնու օգտագործումն ապահովելու համար.

օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարողէ բաշխվել սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը.

ջրային ռեսուրսներ՝ բոլոր մակերեւութային եւ ստորերկրյա (ստորգետնյա) ջրերը,այդ թվում՝ առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, լճակները,ձնածածկույթները, սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը եւ ջրային որեւէ այլ մարմինները,ներառյալ՝ կարճատեւ ջրային ռեսուրսները.

ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկականկառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխումկամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայնչսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները,ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները,ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները,սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվումեն ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման,արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման կամտեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերըկարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը.

ջրային հարաբերություններ՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի, այդթվում՝ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ների կամ դրանց մասիտնօրինման, տիրապետման, օգտագործման եւ պահպանման ոլորտում ծագող հարաբերությունները.

Հոդված 6. Սույն օրենսգրքի նպատակը

Սույն oրենսգրքի նպատակն ազգային ջրային պաշարի պահպանությունն է, օգտագործելիջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների եւ տնտեսությանպահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման,ինչպես նաեւ սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը:

Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները

Սույն օրենսգրքի խնդիրներն են՝

1) ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.

2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտմաննվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումըեւ վերահսկողության իրականացումը.

3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը.

4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը.

5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակիեւ որակի ջրով ապահովումը.

6) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքըեւ դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը եւ վերահսկողությանիրականացումը.

7) ՀՏԿ-ների անվտանգ եւ անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումըեւ վերահսկողության իրականացումը.

8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը եւ զարգացումը:

One thought on “Ջրային օրենսգիրք

  1. Pingback: Ամփոփում ենք 2013-ը… « Laura Saribekyan

Leave a comment