Այցելություն…

Այսօր այցելեցինք «Տապան» էկո ակումբ: Ինչպես գիտենք Էկոհայրենագիտական ակումբը էներգախնայողության օրվան նվիրված նկարահանել էր փոքրիկ ֆիլմ, որով փորձ էր արվում իրազեկել հասարակությանը, էներգախնայողության և դրա կարևորության մասին: Ֆիլմում տեղակայված էր նաև որոշ հատված էկո-հայրենագիտական ակումբի անցկացրած ֆլեշմոբից, որ իրականացվել էր ևս էներգախնայողության օրվան նվիրված: Ակումբի այցի հիմնական պատճառը ֆիլմի համապատասխանեցումն էր միջազգային ստանդարտներին: Նպատակը ֆիլմը միջազգային մրցույթին ներկայացնելն էր: Այս անգամ փորձ կարվի մասնակցել «SPARE» միջազգային մրցույթին:

Այնտեղ մենք տեղեկացանք մրցույթի անցկացման կարգին և պահանջներին: Որոշվեց նկարահանել նոր ֆիլմ՝ ավելի պրոֆեսիոնալ, որն ավելի մեծ շանսեր կունենա հաղթելու: Եղան մի շարք առաջարկություններ և մտահաղացումներ, որոնցում մեզ օգնեցին «Տապան» էկո ակումբի աշխատակիցները: Նոր ֆիլմը կլինի ավելի կրեատիվ, լի նոր գաղափարներով, որոնք դեռևս չեն արվել: Դա ավելի մեծ հնարավորություններ կնձեռի: Ֆիլմի հաջողության դեպքում այն կկիրառվի մի շարք երկրների ուսումնական ծրագրերում: Առաջարկ եղավ նաև վրաց գործընկերների փորձը կրկնել՝ էկո-հաղորդումների շարք սկսել, որը միջոցով հանրությանը կծանոթացնենք էկո-խնդիրներին և էկոկորթությունը ավելի լայն տարածում կունենա: «Տապան» էկո ակումբի հետ կրթահամալիրը վաղուց է համագործակցում, բայց այսօրվա մեր այցեից հետո մեր գործընկերությունը նոր հարթություն կմտնի, Էկոտուր միջազգային ստուգատեսին նրանք էլ իրենց գործուն աջակցությունը կունենան: Մի խոսքով շատ ջերմ և հաճելի քննարկում ունեցանք: Կան մեծ հեռանկարներ: Սպասենք անականկալների…
Նյութը՝ Լաուրա Սարիբեկյանի

1526049_462831917156078_346647487_o

 

One thought on “Այցելություն…

  1. Pingback: Ամփոփում ենք 2013-ը… « Laura Saribekyan

Leave a comment