22 բնական երևույթ, որ պետք է սեփական աչքերով տեսնել

Եթե ձեզ երբևէ հնարավորություն ընձեռվի ճանապարհորդել աշխարհով մեկ` փորձեք տեսնել այս 22 բնական երևույթները, որոնց կարելի է հավատալ միայն սեփական աչքերով տեսնելու դեպքում:

1. Մալդիվների Վադու կղզին 

Այս կապույտ փայլփլուն լույսերը առաջացնում են միլիոնավոր ֆիտոպլանկտոնները:

2. Հավայիի ծիածանագույն էվկալիպտի ծառերը  

Սրանք էվկալիպտի միակ տեսակներն են, որոնք աճում են հյուսիսային կիսագնդում:
3. Սարդոստայններ Պակիստանում 
Հեղեղներից հետո բոլոր ծառերը նման տեսք ունեին:
4. Ավստրալիայի Հիլլեր լիճը
Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչով է պայմանավորված լճի կարմրավուն գույնը:
5. Արյունալի ջրհոր  
Այս ջրհորը գտնվում է Անտարկտիկայում: Ջրի կարմրավուն գույնը ստացվում է երկաթի օքսիդի շնորհիվ:
6. Դը Վեյվ (թարգմանաբար՝ ալիք)
Արիզոնայի և Յուտայի սահմանին գտնվող այս ավազաքարերի ապառաժային գոյացությունը հայտնի է իր գույնզգույն ալիքներով: Այնտեղ հասնելու համար պետք է ոտքով ճանապարհ կտրել:
7. Լույսի սյուներ Մոսկվայում 
Երբ լույսն արտացոլվում է սառցե բյուրեղներում, առաջանում են այսպիսի սյուներ:
8. Մեքսիկայի Բյուրեղների քարայրը
Այս քարայրը հայտնի է իր հսկայական լուսնաքարի բյուրեղներով: Դրանք երբևէ հայտնաբերված ամենամեծ բյուրեղներից են:9. Մեթանի սառած պղպջակներ Կանադայում 

Լճի բույսերը մեթան են արտանետում: Ձմռանը այդ մեթանը սառում է և չի բարձրանում ջրի մակերևույթ:

10. Հրաբխային կայծակ Չիլիում 

Երբեմն կայծակը հարվածում է հրաբխային ժայթքման ժամանակ: Ըստ մի տեսության՝ հրաբխային ժայթքման ընթացքում դրական լիցքավորված բեկորներ են արտազատվում մթնոլորտ: Այս լիցքերը ռեակցիա են առաջացնում` շփման մեջ մտնելով մթնոլորտում արդեն իսկ առկա բացասական լիցքերի հետ, ինչն էլ հանգեցնում է կայծակի առաջացմանը:
11. Սև արև 

Այս լուսանկարը նկարվել է Դանիայում: Չվող սարյակները ամեն գարուն ու աշուն ծածկում են երկինքը:

12. Դը Լոնգ Վեյվ (թարգմանաբար՝ երկար ալիք) 
Դը Լոնգ Վեյվը գտնվում է Ամազոնի արևելյան հատվածում: Սերֆերներին տարվա մեջ միայն երեք օր է թույլատրվում այստեղ սերֆինգով զբաղվել:13. Կրակի ծիածան Այդահոյում 

Այս բնական երևույթը կապ չունի ոչ ծիածանի, ոչ էլ կրակի հետ: Այն առաջանում է մթնոլորտի վերին շերտերում առկա բյուրեղների շնորհիվ:
14. Հարատև փոթորիկ Վենեսուելայում 
Դարեր շարունակ Մարակայբո լճի վրա փոթորիկ է մոլեգնում:15. Քարե անտառ Չինաստանում  
Չինաստանում գտնվող այս կրաքարի ծառերը ներառված են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
16. Ռետբա լիճ 
Այս լիճը գտնվում է Սենեգալում: Գիտնականներն ապացուցել են, որ լճի վարդագույն երանգը պայմանավորված է ջրիմուռներով:
17.  Սոկոտրա կղզի 
Յեմենի մերձակայքում գտնվող Սոկոտրա կղզին առանձնանում է անջրդի հողերով և յուրօրինակ կենդանական և բուսական աշխարհով: Այս կղզում աճում է ավելի քան 300 բույս: Սոկոտրայում է աճում վիշապի արյուն ծառը, որն այս անվանումը ստացել է իր կարմիր բուսահյութի համար: Ծառի հաստ բնից վեր են խոյանում ծուռումուռ ճյուղերը` ստեղծելով հովանոցի պատկեր: Կղզու բուսականության մաս է կազմում նաև Սոկոտրայի անապատային վարդը` վարդագույն ծաղիկներով կաթնագույն բույս, որը շաղգամանման ծառ է հիշեցնում:
 18. Դժոխքի դարպաս
Թուրքմենստանում գտնվող այս քարանձավը այրվում է վերջին 40 տարիներին: Քարանձավը լի էր բնական գազով, երբ խորհրդային իշխանությունները որոշեցին հրի մատնել այն:

19. Յելոսթոունի Պրիզմայաձև մեծ աղբյուրը 

Սա ԱՄՆ-ի ամենամեծ տաք աղբյուրն է: Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում փոխվում է:
20. Հավայիի Հայկու աստիճանները 
Սա լեռնագնացների և էքստրեմալ մարզաձևերի սիրահարների ամենասիրելի վայրերից է:
21. Հարավային Ամերիկայի Ռորայմա լեռը
Ռորայմա լեռը գտնվում է Բրազիլիա, Վենեսուելա և Գայանա պետությունների սահմանագծին: Հեռավոր դիրքի պատճառով բարձրավանդակը ունի իր ուրույն կենդանական ու բուսական աշխարհը:
22. Ծառերին բարձրացած այծեր Մարոկկոյում  
Սրանք պարզապես քաղցած այծեր են, որ բարձրացել են ծառերի վրա:
Աղբյուրը՝ blognews.am

Leave a comment