Ժամանցի վայրեր

Երևանում  կան բազմաթիվ ժամանցի վայրեր: Ժամանցի վայրերից են ակումբները, ռեստորանները,  սրճարանները, կարաոկե ակումբները, բառերը պանդոկները կինոթատրոնները  և այլն:   Այժմյան  երիտասարդության մեծ մասը ժամանցը անց է կացնում նմանատիպ վայրերում, սակայն կան մարդիկ, որոնց դուր չի գալիս ժամանցի նման տարբերակը: Իհարկե այս ոլորտում ընտրությունը շատ մեծ է: Օտարերկրացիները՝ հիմնականում պարսիկները գոհ են Երևանյան ժամանցի վայրերից, քանի որ Պարսկաստանում չկան այնպիսի վայրեր, որտեղ կարելի է զվարճանալ:  Իսկ    օրինակ ԱՄՆ- ից Ֆրանսիայից կամ այլ զարգացած  երկրներից ժամանած տուրիստների համար մեր ժամանցի վայրերը ճիշտ է մատչելի, բայց միևնույն ժամանակ աղքատիկ են:  Բացի այդ էլ   հաճախ ժամանցի վայրերում լինում է այնպիսի մասսա , որ իրենց պահվածքով տհաճություն են պատճառում:   Երևանում կան մատչելի և ոչ այնքան մատչելի ժամանցի վայրեր:

հհհհհհհհհհհհհհհհհ

Մենք հարցումներ իրականացրինք մեր կրթահամալիրի սովորողներից  և պարզեցինք որ, մեր դպրոցի ավագ ներկայացուցիչները նախընտրում են ժամանցը անց կացնել հիմնականում ոչ թե ակումբներում այլ օրինակ թանգարաններում, մշակութային այլ կենտրոններում՝ այսինքն ընտրում են ժամանցի դասական ձևը,  սակայն   չհրաժարվելով նաև  ժամանցի մյուս վայրերից (ակումբներից և այլն) :Իսկ ավելի կրտսեր ներկայացուցիչները  իրենց ավելի լավ են  զգում  կարաոկե ակումբներում, դիսկոտեկներում, քլաբներում և այլն: Նրանց միայն դուր չի գալիս այնտեղ հավաքվող մասսան  որը տհաճություն է պատճառում: Մի ստվար զանգված էլ կարծում է, որ Հայաստանի ժամանցի վայրերը  աղքատիկ են  չեն համապատախանում միջազգային ստանդարտներին: Այդ պատճառով էլ նրանք չեն այցելում Հայաստանյան ժամանցի վայրերը:

յյյօիիիիիիիիի

Երիտասարդները լավ ժամանակ անցկացնելու համար հիմնականում հաճախում են կարաոկեներ, գարնան բացվելուն պես՝ նաև այգիներ և բացօթյա սրճարաններ, ինչպես նաև՝ բար-ակումբներ:

երիտասարդները նախընտրում են այգիներում վայելել բնության գեղեցկությունը, մաքուր օդ շնչել և ուղղակի հանգստանալ: Շատերը նախընտրում են աղմկոտ կարաոկեները՝ այն համարելով լիցքաթափվելու էժան և հետաքրքիր միջոց: Նշենք, որ Երևանի կարաոկեների հիմնական հաճախորդները 16-25 տարեկան երիտասարդներն են, մուտքն աղջիկների համար ազատ է, իսկ տղաներինն արժե հազար դրամ և միայն զույգերով:

Այսօր Երևանում կան տասնյակ բացօթյա սրճարաններ, որոնց հիմնական մասը գտնվում է Կենտրոն համայնքում:

գգգգգգգգգգգգգգ

Երիտասարդների կարելի է հանդիպել նաև բար-ակումբներում, որտեղ երեկոյան ժամերին կազմակերպվում են փակ միջոցառումներ: Տարբեր ակումբներում երեկոները հենց իրենք՝ երիտասարդներն են կազմակերպում իրենց հանգիստը, նվագում են, երգում և պարզապես հանգստանում: Քաղաքի փոքր բնակիչների համար ևս կան ժամանցի վայրեր. օրինակ՝ մանկական սրճարանները և ատրակցիոնները:  էքստրեմի սիրահարները հիմնականում նախընտրում են ատրակցիոնները: Ատրակցիոններն առհասարակ   կոչոում են ԱՄԵՐԻԿՅԱՆ, քանի որ առաջին անգամ նախագծվել են ԱՄՆ – ում, և մեծ տարածում են ունեցել այնտեղ: Առաջին ատրակցիոնի նախագծողը գյուտարար Ջոն Թեյլորն էր :Այդ ատրակցիոնը կոչվեց (Inclined Railway) եւ առաջին անգամ բացվեց Քոնեյ կղզում 1884 թ. : Այնուամենայնիվ , Զվարճալի ատրակցիոնների պատմության մեջ ավելի շատ հիշատակվում է ԼաՄառկուսա Էդնա Տոմպսոնի անունը (LaMarcus Adna Thompson), ով ստեղծել է ատրակցիոնների ավելի քան 30 նոր տեսակներ և կառուցել է տասնյակ Զվարճալի երկաթուղիներ Միացյալ Նահանգներում.

Այսօր Աշխարհի ամենաբարձր երկաթուղին Kingda ka-ն է . Գտնվում Նյու Ջերսիում. բարձրությունը 140 մետր է: Այս երկաթուղին Առաջին անգամ իր մեկնարկը սկսել է 2005թ – ին, և մինչև 2009 թ. Համարվել է աշխարհի ամենաարագ ատրակցիոնը , որի երկարությունը 950 մետր է:

Top Thrill Dragster ատրակցիոնը տեղակայված է “Cedar Point» այգում- Օհայո նահանգում: Բարձրությունը 130 մետր է. Անվտանգության համար երկաթուղու վրա տեղադրված են հատուկ լույսեր: Երկարությունը 120 մետր է :

Superman:  Escape from Krypton – գտնվում է Կալիֆորնիայում: Կառույցի Բարձրությունը 125 մետր է :

Tower of Terror II – տեղակայված է Dreamworld այգում, Քուինսլենդում’ Ավստրալիա Երկարությունը 100 մետր է, իսկ բարձրությունը 115 մետր:

Steel Dragon 2000 – ը այսօրվա ամենաերկար երկաթուղին է. երկարությունը 2,478.99 մ. Բարձրությունը 97 մետր: Այս երկաթուղու արժեքն է $ 52.000,000. .

images

Ցավոք Հայաստանում չկան այսպիսի «զվարճալի» ատրակցիոններ. Ոմանք ասում են, որ խնդիրը երկրաշարժերն են: Այդ իսկ պատճառով վտանգավոր են համարում այդպիսի շինությունների կառուցումը : Ոմանք էլ կարծում են, որ Հայաստանում էքստրիմի սիրահարների թիվը բավարար չէ … և ատրակցիոնը կհամարվի «ավելորդ»…

One thought on “Ժամանցի վայրեր

  1. Pingback: Ամփոփում ենք 2013-ը… « Laura Saribekyan

Leave a comment