Ամփոփում ենք 2013-ը…

Եթե փորձեմ ամփոփել 2013-ի ամբողջ ընթացքը կրթահամալիրում՝ կխճճվեմ, դրա համար ավելի լավ է սկսեմ սկզբից:

Մեկ տարի չկա՝ ինչ Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրում եմ: Սեպտեմբերին, երբ ոտք դրեցի այս կրթահամալիր ամեն ինչ շատ անծանոթ էր և արտասովոր: Արդեն դասական դարձած թուղթ ու գրչին, գրատախտակին եկել էին փոխարինելու համագարգիչները, պլանշետները և էլեկտրոնային գրատախտակները: Անսովոր էր ոչ միայն նախագծային մեթոդներով ուսուցումը՝ այլև այն, որ տնային բոլոր աշխատանքները  ուղարկվում էին ուսուցիչների մեյլերին, իսկ հաջողված աշխատանքները տեղ էին գտնում աշակերտների, ուսուցիչների բլոգերում, կամ էլ կրթահամալիրի ամսագրերում: Դա թերևս անսպասելի, բայց և հաճելի էր: Զարմանալի էր, բայց չանցած մեկ շաբաթ արդեն այդ ամենը այնքան սովորական էր: Ինչևէ, համարենք իմ մուտքը կրթահամալիր հաջոված:

Շարունակենք իմ անցած ճանապարհը կրթահամալիրում: Ինտեգրվելով կրթահամալիրի կյանքին՝ սկսեցի ընդգրկվել ուսումնական պրոցեսներում, ճամփորդություններում: Ունեցա բլոգ, որում տեղակայեցի իմ բոլոր ուսումնական և ոչ ուսումնական նյութերը:

Երբ սկսեցի փորփրել բլոգիս արխիվը՝ նկատեցի, որ առաջին նյութը էկոլոգիայի մասին էր: Այնուհետև իմ առաջին նախագիծն է՝ <<Ժամանցի վայրերը>>:

Թերևս չեմ տիրապետում անգլերեն առարկային  և այստեղ եմ արել իմ առաջին քայլերը այդ լեզվի ուսուցման մեջ, բայց և ունեմ նաև աշխատանքներ և ֆիլմ անգլերենից:

Կրթահամալիրում անց կացրած իմ ճամփորդությունները մեկնարկեցին սեպտեմբերին: Ես՝ Էկո-հայրենագիտական ակումբի մյուս մասնակիցների և ղեկավարի՝ Մարթա Ասատրյանի հետ բարձրացա Արտանիշ լեռը: Մենք բարձրունքից տեսանք մեծ և փոքր Սևանները: Այնուհետև զմայլվեցինք Սևանի գեղեցկությամբ հենց Սևանի ափից: Միջավայրը՝ ջերմ էր տպավորությունները՝ լավը:

Հաջորդ ճամփորդությունը իրականացրի ևս էկո-հայրենագիտական ակումբի հետ՝ այցելելով Մեծամոր: Այս անգամ մենք ոչ-թե գնացել էինք բարձրունք գրավելու՝ այլ կլոր սեղանի: Կլոր սեղանին ներկայացրինք մեր կրթահամալիրը, ուսուցման մեթոդները: Աշակերտները թերևս զարմացած էին, բայց նրանց ևս հաճելի էր լսել մեր կրթահամալիրի, նրա ուսուցման մեթոդների և էկոտուրի  մասին: Հենց այդ ժամանակ էլ ամփոփեցինք ջրային օրենսգիրքը:

Հոկտեմբեր ամսին՝ աշնանային արձակուրդների ընթացքում տեղի ունեցավ դեպի Արցախ ճամփորդություն, որին ես ցավոք չմասնակցեցի, ուստի չեմ կարող ոչինիչ նշել այդ ճամփորդությունից: Ճի՛շտ է ես չմասնակցեցի ճամբարին, սակայն կարևոր եմ համարում ներկայացնել այդ ընթացքում իմ կատարած աշխատանքները՝ նախագծերը ինչպես էկոլոգիայից, այնպես էլ խոսքի մշակույթից պատմությունից և փիլիսոփայությունից, ֆրանսերենից և արվեստից: Սակայն դրանց կցանկանայի  անդրադառնալ առանձին-առանձին:

Կցանկանայի Ձեզ ներկայացնել իմ բլոգի <<Էկոլոգիա>> բաժինը, որտեղ տեղակայված են ակումբային և դասաժամային գործունեության նախագծերը:

Ձեզ եմ ներկայացնում նաև պատմության բաժինը, որտեղ պատմության լրացուցիչ և պարտադիր դասաժամերի անհատական աշխատանքներն են:

Կցանկանամ ներկայացնել նաև իմ աշխատանքները խոսքի մշակույթ առարկայից:

Նաև անհատական աշխատանքներն են փիլիսոփայությունից և արվեստից:

Ֆրանսերենւց ես չունեմ շատ անհատական աշխատանքներ այդ իսկ պատճառով, իմ բլոգի ֆրանսերեն բաժնում հիմնականում տնային աշխատանքներն ու թարգմանություններն են: 2014-ին կունենանք այցելություն Ֆրանսիայի դեսպանատուն, իսկ մարտին կունենանք հյուրեր Ֆրանսիայից, որը կունենա մեծ հեռանկարներ:

Այս աշխատանքներից զատ կցանկանայի ներկայացնել էկո-ակումբի նկարած ֆիլմը էներգախնայողության վերաբերյալ:

Այս աշխատանքները գրեթե ամփոփում են այս կրթահամալիրում 2013-ի իմ գործունեությունը:

Դեկտեմբեր ամսին էկո-հայրենագիտական ակումբի հետ այցելեցինք <<Տապան>> էկո ակումբ: Այնտեղ փորձեցինք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել մեր նկարահանած էներգախնայողության վերաբերյալ ֆիլմը, որոշվեց նկարահանել նոր ֆիլմ: Եվ, եթե այն հաջողություն ունենա կմասնակցի միջազգային այլ մրցույթների:

Մի խոսքով 2013-ը ինձ համար հագեցած ձեռքբերումներով ու անակնկալներով լի տարի էր: Հուսով եմ,որ 2014-ը ևս լի է լինելու բազում ձեռքբերումներով և անակնկալներով:Չէ, որ ես էլ եմ արդեն Սեբաստացի:

Leave a comment